Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն, որն ախտահարում է հիմնականում 16-35 տարեկան անձանց:

 

Ճիշտ է, Հիպոկրատը կարծում էր, որ հիվանդությունը ժառանգական է: Ավելի ուշ Գալենը և մյուսները ֆթիզիսն առավել մանրամասն են նկարագրել` ընթացքը, ախտանշանները, ինչպիսիք են` հյուծվածությունը, թուլությունը, հազը: Հռոմեական կայսրության անկումից հետո բժշկության, ինչպես և գիտության մյուս ճյուղերի զարգացումը դանդաղեց: Այն իր առաջընթացը վերսկսեց արդեն XV դարում:

 

Վենետիկցի Ջերոլամո Ֆրակաստորոն, հայտնաբերելով, որ մարդիկ վարակվում են առանց որևէ շփման, ենթադրեց, որ հիվանդությունն ինչ-որ անտեսանելի վիրուս է հարուցում: Նրա ենթադրություններից էր նաև այն, որ այդ վիրուսը գոյատևում է հիվանդի հագուստի վրա նույնիսկ մի քանի տարի: Միևնույն ժամանակ, մարդիկ շարունակում էին մահանալ այդ հիվանդությունից, այն հատկապես ակտիվորեն ՙոչնչացնում էր՚ քաղաքում բնակվող չքավոր խավին: Դա հատկապես նկատելի դարձավ XVIII-XIX դարերում, երբ գյուղի բնակիչները դեպի քաղաք էին ձգվում աշխատանք գտնելու հույսով: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ սկսվեց իսկական ՙճեղքումը՚: Սկզբից Ժան Անտուան Վիլմենը վստահորեն ցույց տվեց, որ այն վարակիչ  հիվանդություն է, իսկ 1882-ին Ռոբերտ Կոխը մաքուր տեսքով առանձնացրեց տուբերկուլոզի հարուցչի կուլտուրան, որն այնուհետև ստացավ ՙԿոխի ցուպիկ՚ անվանումը: Իսկ նրանից առաջ, դեռ XVII դարում, հոլանդացիները, օգտվելով իրենց հայրենակից Լևենգուկի հայտնագործած մանրէադիտակից, ինչ-որ մանրագույն մասնիկներ  արդեն նկատել էին: Բայց նրանք առավել լուրջ ուսումնասիրությունների մեթոդներ չունեին: 

 

Այսօր տուբերկուլոզն արդեն բավական ուսումնասիրված հիվանդություն է, իսկ ֆթիզիսը ոչ մի տեղ էլ չի անհետացել: Ընդհակառակը, ժամանակակից խոշոր քաղաքներում դրա հարուցիչները ՙհիանալի՚ տարածվում են և օդակաթիլային ճանապարհով և այն առարկաներով ու մթերքով, որոնց վրա «նստած» է լինում հարուցիչ մանրէն: 

 

***

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, ողջ աշխարհում, յուրաքանչյուր տարի մարտի 24-ին, երբ Ռ.Կոխը հայտարարեց միկոմանրէի հայտնաբերման փաստը, նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:  Այս տարվա կարգախոսն է`«Նոր մոտեցումներ` տուբերկուլոզի դեմ պայքարում»:

 

Տուբերկուլոզն առողջապահության հիմնախնդիրներից մեկն է` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք և 2 մլն մարդ մահանում է դրանից: 

 

Հայաստանի Հանրապետությունում, չնայած 90-ականներից սկսած տուբերկուլոզի տարածման աճին, վերջին տարիներին նկատվում է հիմնական համաճարակաբանական ցուցանիշների կայունացման միտում: 2009թ. արձանագրվել է տուբերկուլոզի 1474 նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչության հաշվարկով կազմում է 45.5 (2007թ.` 47,6, 2008թ.` 47): Մահացության ցուցանիշը 2008 թվականին հաշվարկված 4.3-ից (100.000 բնակչության հաշվարկով) 2009-ին դարձել է 3.9: 

 

Տուբերկուլոզի խնդրին լուծում տալու նպատակով ԱՀԿ-ն մշակել է տուբերկուլոզի բուժման DOTS (Directly Observed Treatment Short-course) ռազմավարություն, որն արդյունավետ կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև` զարգացած երկրներում: 

 

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում»: Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և տեղական  կազմակերպությունների` մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների (Ֆրանսիա), ANCOR, World vision, USAID կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Գլոբալ հիմնադրամի տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրի հետ: 

 

Մարտի 24-ին «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում» կազմակերպվել էր կլոր սեղան ծրագրի համակարգողների, ոլորտի շահագրգիռ և միջազգային գործընկերների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

 

Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը, ներկայացնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարում իրականացվող միջոցառումները, հատկապես անդրադարձավ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետ գործունեությանը, վկայակոչելով հիվանդացության և մահացության ցուցանիշների համեմատական նվազումը: 

 

Փոխնախարար Ալ.Ղուկասյանը հանգամանորեն ներկայացրեց Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ձեռքբերումները: 

 

- Հակատուբերկուլոզային ծառայությունն  ապահովված է դեղամիջոցներով, անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և ծախսանյութերով: ՀՀ բոլոր մարզերի և Երևանի տարածքային պոլիկլինիկաներում գործում են թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետներ, խորխի հավաքման կետեր: Կաբինետների մասնագետների կողմից կազմակերպվում են խորխի մանրադիտակային, ռենտգեն-ֆլյուորոգրաֆիական հետազոտություններ, որոնց արդյունքում հայտնաբերված վարակիչ տուբերկուլոզով հիվանդներն ուղեգրվում են մասնագիտացված հաստատություններ, իսկ վարակի տեսակետից վտանգ չներկայացնող ձևերի բուժումը կազմակերպվում է ամբուլատոր պայմաններում: ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումն ու հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, լիովին անվճար: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու (առաջին հերթին ընտանիքի անդամներին), որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում ինքնակա առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է քրոնիկական տուբերկուլոզ: 

 

Փոխնախարարն անդրադարձավ նաև դեղակայուն տուբերկուլոզին, որն այսօր աշխարհում լուրջ խնդիր է: «Ամեն տարի աշխարհում արձանագրվում է կես միլիոն դեղորայքակայուն տուբերկուլոզի նոր դեպք: Հայաստանի Հանրապետությունում դեղորայքակայուն հիվանդների բուժումը մինչ 2009 թվականն իրականացվում էր «Բժիշկներ առանց սահմանների» (Ֆրանսիա) միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում` առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ամրագրված հուշագրի շրջանակներում գործող փորձարարական ծրագրով: 2009 թվականից այն ընդլայնվեց` ընդգրկելով նաև Ավան, Նոր Նորք, Աջափնյակ համայնքները և քրեակատարողական հիմնարկները: 

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ, նրանց փորձը ներառելով դեղակայուն հիվանդների վարման ուղեցույցներում ու չափորոշիչներում, մեր երկրում, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում, սկսվել է իրականացվել դեղակայուն հիվանդների բուժման DOTS+ ռազմավարությունը: Միջազգային կազմակերպությունների խորհրդատվությամբ և աջակցությամբ մշակվել է Հայաստանի Հանրապետությունում Դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություն:«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի շենքում վերանորոգվել և շահագործման է հանձնվել դեղակայուն հիվանդների բուժման համար նախատեսված 90 մահճակալանոց բաժանմունքը, հրավիրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ և կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ»,-նշեց փոխնախարարը:     

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Նարինե Մեջլումյանը վարակիչ հիվանդությունների շարքում տուբերկուլոզը ներկայացնելով որպես աշխարհի ամենատարածված մահացու հիվանդություն, նշեց, որ տուբերկուլոզին բաժին է ընկնում աշխարհում տարվա ընթացքում մահացության բոլոր դեպքերի 6,7 տոկոսը: Ամեն տարի ԱՀԿ  գնահատում և կանխատեսում է, թե տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում որքան տուբերկուլոզի դեպք է ակնկալվում: Ըստ այդ գնահատումների, Չինաստանն ու Հնդկաստանն են ամենատարածվածը, այստեղ ամեն տարի 1 միլիոնից ավելի տուբերկուլոզի դեպք է արձանագրվում: 100 000 բնակչի հաշվով ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է Հարավաֆրիկյան երկրներում, ինչը բացատրվում է այդ երկրներում ՄԻԱՎ-ի տարածվածությամբ, որը թուլացնում է մարդու իմուն համակարգը և նպաստավոր պայմաններ ստեղծում տուբերկուլոզի զարգացման համար, այնտեղ ցուցանիշը գերազանցում է նույնիսկ 300-ը: Իսկ ՀՀ-ում ցուցանիշը տատանվում է 1000-10000 սահմաններում: 

 

Ն.Մեջլումյանն անդրադարձավ տուբերկուլոզի դեմ պայքարելու համար ԱՀԿ-ի մշակած DOTS ծրագրին: 

 

- Այսօր աշխարհի 200-ից ավելի երկրներ կիրառում են DOTS ռազմավարությունը տուբերկուլոզի դեմ պայքարը լիարժեք իրականացնելու համար: Եվ սկսած 1995թ. աշխարհում ավելի քան 26 մլն մարդ բուժվել է տուբերկուլոզից DOTS ռազմավարության նախատեսված թեմաներով: Մեր երկրում DOTS ծրագիրը ներդրվել է 1995թ., սկսվել է որպես փորձարարական ծրագիր և աստիճանաբար այն ընդլայնվել է ամբողջ հանրապետությունում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տուբերկուլոզով հիմնականում հիվանդանում են աշխատունակ տարիքի անձինք` 15-54 տարեկանները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Նարինե Մեջլումյանը ներկայացրեց իրենց իրականացված միջոցառումները: Օրվան նվիրված միջոցառումների շարքից էին նաև Սիրահարների զբոսայգում «World Vision» (Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված համերգը, որի ընթացքում ներկաներին բաժանվեցին տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական նյութեր: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան
ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...

Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել

Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ